Ուսումնահետազոտական ճամփորդության նախապատրաստություն. 1949 թվականի աքսորի կառավարական որոշումը»

ՍՍՌՄ Մինիստրների Սովետի

ՈՐՈՇՈՒՄ

29 մայիսի 1949 թվական

№ 2214-856սս

Մոսկվա, Կրեմլ

Վրացական, Հայկական և Ադրբեջանական ՍՍՌ-ների տարածքներից, ինչպես նաև Սև ծովի Մերձափնյա շրջանից աքսորվածների տեղափոխման, տարաբնակեցման և աշխատանքային տեղավորման ապահովման մասին

ՍՍՌՄ պետական անվտանգության Մինիստրության կողմից իրականացվող` Վրացական ՍՍՌ-ից, Ադրբեջանական ՍՍՌ-ից, Հայկական ՍՍՌ-ից և Սևծովյան մերձափնյա շրջանից դաշնակների, թուրքական քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող թուրքերի, սովետական քաղաքացիության ընդունած նախկին թուրքական քաղաքացիների, ներկայումս քաղաքացիություն չունեցող հունահպատակների և սովետական քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակների աքսորի հետ կապված ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրության վրա դրված է աքսորվողների ուղեկցորդումը, երկաթգծով տեղափոխումը, աշխատանքի տեղավորումը և հատուկ բնակավայրերում տարաբնակեցվածների հսկողությունը:

Աքսորվածների տեղափոխումը, ուղեկցորդումը, տարաբնակեցումը և աշխատանքի տեղավորումն ապահովելու նպատակով ՍՍՌՄ Մինիստրների Սովետը ՈՐՈՇՈՒՄ Է.՝

  1. ՍՍՌՄ Ներքին գործերի մինիստրությանը (ընկ. Կրուգլովին) պարտավորեցնել աքսորվող դաշնակներին տարաբնակեցնել Ալթայի երկրամասում, թուրքական քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող թուրքերին սովետական քաղաքացիություն ընդունած նախկին թուրքական քաղաքացիներին` Տոմսկի մարզում, հունահպատակներին, ներկայումս քաղաքացիություն չունեցող նախկին հունահպատակներին և սովետական քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակներին` Ղազախական ՍՍՌ-ի Հարավ-Ղազախական և Ջամբուլի մարզեր, ապահովելով աքսորվողների ուղեկցորդումը, տեղափոխումը երկաթուղով և ջրային ուղիներով, հսկողությունը նրանց

վրա բնակության վայրերում բացառելով փախուստների հնարավորությունը, ինչպես նաև նրանց աշխատանքի տեղավորումը:

  1. Պարտավորեցնել հաղորդակցության ուղիների Մինիստրությանը (ընկ. Բեշչևին) ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրության հայտով տրամադրել անհրաժեշտ քանակությամբ երկաթուղային վագոններ` հարմարեցված մարդկային փոխադրումների համար, և ապահովել աքսորվածների էշելոնների ուղարկումը մինչև նշանակման վայրեր ռազմականների իրավունքով: Էշելոններն ուղարկել Ալթայի երկրամասի, Տոմսկի, Ջամբուլի և Հարավ -Ղազախստանյան մարզերի ՆԳՄՎ-ների տրամադրության տակ, կայարաններում նրանց դատարկումը կատարելով ՆԳՄՎ պլաններին համապատասխան, համաձայնեցված երկաթգծերի վարչությունների ղեկավարության հետ:
  2. Պարտավորեցնել ՍՍՌՄ ֆինանսների Մինիստրությանը (ընկ. Զվերևին) հատկացնել.

ա) ՍՍՌՄ Ներքին գործերի մինիստրությանը լրացուցիչ միջոցներ 1949 թվականին միութենական բյուջեի հաշվին հատուկ պարետատների պահպանման համար, ինչպես նաև միջոցներ աքսորվողների երկաթուղային և ջրային փոխադրումների, տեղափխման ընթացքում սննդի, բուժսպասարկման ծախսերի վճարման համար մեկ մարդուն օրական 5ռուբլի 50 կոպեկ հաշվարկով:

բ) Ալթայի երկգործկոմի, Հարավ- Ղազախստանյան, Ջամբուլի և Տոմսկի մարզգործկոմների հայտերով անհրաժեշտ միջոցներ աքսորվածներին բեռնաթափման երկաթգծի կայարաններից և նավակայաններից մինչև տարաբնակեցման վայրեր տեղափոխելու ծախսերի համար, ինչպես նաև նոր տների կառուցման և անասունների ձեռք բերման համար դրամական փոխատվություններ:

  1. Պարտավորեցնել ՍՍՌՄ Պետմատին (ընկ. Կագանովիչին) տրամադրել, իսկ նավթային արդյունաբերության Մինիստրությանը (ընկ. Բայբակովին) Ալթայի երկգործկոմի, Հարավ- Ղազախստանյան, Ջամբուլի և Տոմսկի մարզգործկոմների հայտերով մատակարարել անհրաժեշտ քանակության ավտոբենզին, տեղափոխելու համար աքսորվածներին բեռնաթափման երկաթուղային կայարաններից և նավակայաններից մինչև նրանց տարաբնակեցման վայրերը :
  2. Պարտավորեցնել գետային նավատորմի Մինիստրությանը (ընկ. Շաշկովին) ՍՍՌՄ ներքին գործերի Մինիստրության հայտով տրամադրել անհրաժեշտ քանակության նավարկության միջոցներ, հարմարեցված մարդկանց տեղափոխելու համար, ապահովել աքսորվողների էշելոնների տեղաշարժը մինչև նշանակման վայրեր ռազմականի իրավունքով:
  3. Երկաթգծով և ջրային ճանապարհով աքսորվողների տեղափոխման հաշվարկները կատարել կալանավորների տեղափոխման համար սահմանված տարիֆով:
  4. Պարտավորեցնել ՍՍՌՄ առևտրի Մինիստրությանը (ընկ. Ժավորոնկովին) կազմակերպել երկաթգծային բուֆետների միջոցովտաք սննդի հանձնում աքսորվողների անցնող էշելոններին, համապատասխան էշելոնների շարժման չվացուցակին, էշելոնի պետի հետ կանխիկ վճարով:
  5. Պարտավորեցնել ՍՍՌՄ առողջապահության Մինիստրությանը(ընկ. Սմիռնովին) ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրության հայտերով աքսորվողների յուրաքանչյուր էշելոնին հատկացնել մեկական բժիշկ և երկուական բուժքույր, անհրաժեշտ քանակության դեղերով և վիրակապության միջոցներով ընթացուղիում աքսորվողներին բժշկական օգնություն ցույց տալու համար:
  6. Պարտավորեցնել Ալթայի երկգործկոմին, Հարավ- Ղազախստանյան, Ջամբուլի և Տոմսկի մարզգործկոմներին.

ա) ապահովել աքսորականների տեղափոխումը բեռնաթափման երկաթուղային կայարաններից և նավակայաններից մինչև նրանց տարաբնակեցման վայրեր` հիմնարկություններին, ձեռնարկություններին, սովխոզներին և կոլխոզներին պատկանող, անհրաժեշտ քանակության ավտոմոբիլային և սայլային տրանսպորտ մոբլիզացնելու միջոցով, այդ տրանսպորտի համար վճարելով տեղական տարիֆներով, սույն Որոշման 3 և 4 կետերին համապատասխան հատկացվող գումարների և ավտոբենզինի հաշվին;

բ) օժանդակություն ցույց տալ ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրությանը աքսորվողների տարաբնակեցման և տնտեսա-կենցաղային կարգավորման գործում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպել հաշմանդամների և տարեցների տներ` եկող

աքսորականների թվում եղած միայնակ հաշմանդամների և տարեցներին տեղավորելու համար:

ՍՍՌ Միության Մինիստրների Սովետի Նախագահ

Ի. Ստալին

ՍՍՌ Միության Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ

Մ. Պոմաշնև

 

Աղբյուրը՝ տե՛ս այստեղ

Ուսումնական ճամփորդության նախապատրաստում

Ֆրանսիայի առաջին խորհրդային պարտիզանական գունդ

Ֆրանսիայի առաջին պարտիզանական գունդը ստեղծվել է 1944 թվականի օգոստոսի 22-ին: Գունդը սկզբում բաղկացած էր  հայկական ծագում ունեցող ֆրանսիացիներից, հետո այդ գնդում ընդգրկվողների քանակը սկսեց շատանալ ի հաշիվ տարբեր ազգության ռազմագերիների: 1944 թվականին այդտեղ զանգվածաբար եկան հայեր և ադրբեջանցիներ: Խորհրդային միության կողմից նրանք ստանում էին զենքեր, թղթեր և զինվորական համազգեստ:

Գնդում կային 2200 զինվոր՝ 37 ազգությամբ, այդ խմբում կային նաև գերմանացիներ, որոնք փախել էին Վերմախտից: Գունդը կազմված էր երկու ջոկատից, որոնց հրամանատարներից էր կապիտան Պետրոսյանը և ավագ լեյտենանտ հրամանատար Բարանովին: Պրովանսում կանգ առնելուց հետո , պարտիզանները ակտիվացրեցին մարտական գործողությունները: Ընդդեմ խորհրդային պարտիզանական գնդի գործում էր ,,հակապարտիզան,, ստորաբաժանումը: 1944 թվականի օգոստոսի 22-ից մինչ օգոստոսի 30-ը առաջին պարտիզանական գունդը կռվում էր Վերմախտի 18-րդ գնդի հետ:

1944 թվականի օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 29-ը խորհրդային գունդը դիմադրում էր  Լյա Կալմետի մոտակայքում: Լյա Կալմետում պայքարած զինվորների գերեզմանների մոտ  ամեն տարի անց են կացվում  հանդիսավոր արարողություններ։ Գունդը մասնակցել է Լիոնի և Թուլուզի ազատագրմանը։  Մինչև գնդին միանալը որոշ ջոկատներ մասնակցել են Մարսելի ազատագրմանը։

Հարավային Ֆրանսիան ազատագրելուց հետո գունդը տեղակայվեց Թուլուզի մոտակայքում, որտեղ խորհրդային ռազմական առաքելության որոշմամբ և համագործակցելով տեղական իշխանությունների հետ միավորվելով զբաղված էին գերմանացի ռազմավերիների ճամբարների վերահսկողությամբ և ,,անտառային եղբայրներ,, ճոկատների որոնմամբ և վնասազերցմամբ, որոնք թաքնվում էր ԽՍՀՄ հանցնելուց։ Զբաղվում էին նաև խորհրային քաղաքացիների ներգախթով, կամուրջների երկաթուղային կայարանների և օդանավակայանների պահպանությամբ։

Գունդը ազատագրեց յոթ շրջաններ։Ֆրանսիային մատուցած ծառայությունների համար, գեներալ Շառլ դը Գոլի հրամանով զինվորներին տրվեցին արծաթե աստղեր:

Մոտ 600 զինվորներ և սպաներ ստացան  պարգևներ: Մոտ 300 զինվորներ ունեին 2 և ավելի զինվորական պարգևներ:

Գնդի հրամանատար, մայոր Ղազարյանին, հանձնվեց ֆրանսիայի հինգ մարտական պարգևներ:

Աղբյուր՝ http://severr.livejournal.com/221934.html

Ճամփորդություն դեպի Կոռնիձոր

Ուրբաթ առավոտյան, մենք` մի խումբ սովորողներ և ուսուցիչներ, ընկեր Վարդանի և պարոն Տիգրանյանի գլխավորությամբ, ուղևորվեցինք դեպի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղը։ Սյունիքը հարուստ է բնության հրաշալիքներով և մեր ժողովրդի պատմության քարեղեն վկաներով:

Ճանապարհը շատ խաղաղ և հանգիստ էր անցնում։ Մինչ տեղ հասնելը կանգ առանք ճոճվող կամրջի մոտ, որը էքստրիմ սիրողների համար հիանալի վայր է։ Բազմաթիվ քարանձավներ տեսանք, ընկեր Վարդանը մեզ պատմեց տեղանքի պատմությունը։ Ես առաջին անգամ էի Գորիսի շրջանում և ինձ շատ էր զարմացնում այնտեղի բնությունը։ Երբ հասանք Կոռնիձոր մեզ շատ լավ դիմավորեցին և ճոխ հյուրասիրություն կազմակերպեցին։ Ես, Հարությունը, պարոն Տիգրանյանը և ընկեր Վարդանը մնացինք այնտեղի դպրոցի փոխտնօրենի տանը, որտեղ ևս մեզ շատ լավ հյուրընկալեցին։ Մենք կրկին ու կրկին համոզվում էինք, որ Կոռնիձորցիները շատ հյուրասեր, բարի և կամեցող են: Հաջորդ օրը մենք այցելեցինք Կոռնիձորի դպրոց, ծանոթացանք, կատարեցինք կրթական փոխանակումներ, միասին սպորտային խաղեր կազմակերպեցինք և հաճելի ժամանակ անցկացրեցինք: Նույն օրը պարոն Տիգրանյանի նախաձեռնությամբ այցելեցինք երկու եղբայրներ՝ Վաղարշին և Ռուբենին, ովքեր աքսորվել էին 1949 թվականին։ Բազմաթիվ տեղեկություններ ստացանք նրանցից, երկուսի պատմությունն էլ շատ հուզիչ էր։ Մեր նպատակը մարդկանց օրինակներով ցույց տալն է, թե ինչպիսի ծանր ժամանակներ են ապրել մեր հայրենակիցներից շատերը Ստալինյան Բռնապետության տարիներին, նաև այն նպատակով, որ ուշքի գան նրանք, ովքեր մինչ օրս երանությամբ են հիշում Ստալինյան ժամանակաշրջանը։ Հաջորդ օրը մենք առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Երևան։ Կանգ առանք Շաքիի ջրվեժի մոտ, որը կարծես բնության հրաշք լիներ։ Ես շատ էի լսել այդ ջրվեժի մասին, բայց երբեք այն չէի տեսել։ Այցելեցինք Նորավանք և վերադարձանք Երևան։ Այս ճամփորդությունը ես հավերժ կհիշեմ: Կարծում եմ դեռ առիթ կունենամ նորից լինելու այդ հիասքանչ և հյուրընկալ գյուղում:

 

Հատված հարցազրույցից

 

Հեղինակ՝ Հարութ Ասատրյան (9-րդ դասարան)

Ուսումնահետազոտական ճամփորդության հաշվետվություն

«Բռնադատվածներ» նախագծի շրջանակներում կոռնիձորյան հարցազրույցների փուլին նախապատրաստվելիս ուսումնասիրվել են Նիկոլայ Բաբայանի և Մինաս Օհանյանի աքսորված ընտանիքների արխիվային գործերը (համապատասխանաբար` 60 և 124 էջ): Նաև հրապարակվել են հետևյալ նյութերը` «Ուսումնահետազոտական ճամփորդության նախապատրաստություն. 1949 թվականի աքսորի կառավարական որոշումը»«Հայկական լեգիոն»«Ֆրանսիայի առաջին խորհրդային պարտիզանական գունդ»(հեղինակներ` Գոռ Բարխուդարյան, Տիգրան Արզումանյան, Արամ Բարսեղյան — 8-րդ դասարան):

Հարցազրույցները վարվել են Նիկոլայ Բաբայանի ժառանգների և բռնադատվածներ Վաղարշակ (94 տարեկան) և Ռուբեն (85 տարեկան) Դանիելյանների հետ: Վերջիններս 1949 թվականի հունիսի 14-ին աքսորված Մինաս Օհանյանի որդիներն են: Հարցազրույցները տևել են մոտ 7 ժամ: Ուսումնական տեսաֆիլմը և ձայնագրությունների տեքստային տարբերակը պատրաստ կլինեն մինչև հրապարակային հաշվետվության ժամկետը: Տեքստային տարբերակը կհրապարակվի նաև մասնագիտական կայքում:

«Բռնադատվածներ» նախագծի աշխատանքային խմբի անդամները  մասնակցել են նաև «Կրթական փոխանակումներ» և «Գետը համայնքում» նախագծերի իրականացմանը: